Վաղը կարող է սկսվել Սահակաշվիլիի իմպիչմենթի գործընթացը


Վաղը կարող է սկսվել Սահակաշվիլիի իմպիչմենթի գործընթացը

  • 26-06-2013 09:20:54   | Վրաստան  |  Քաղաքական

Վրաստանի վարչապետը չի բացառում, որ երկրի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին կարող են ձերբակալել նախագահական ընտրություններից անմիջապես հետո, ինչը կապված է երկրում զանգվածային սադիզմի ինստիտուտի ձեւավորման հարցում վերջինիս հնարավոր մասնակցության հետ:

Բիձինա Իվանիշվիլին չէր ցանկանա, որ նախագահը ձերբակալվի, սակայն, ինչպես նա հայտարարել էր իսրաելական լրագրողներին, «ոչինչ բացառել չի կարելի»: 

Վաղը Վրաստանի խորհրդարանում կարող է սկսվել Սահակաշվիլիի իմպիչմենթի գործընթացը: 

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սամեգրելոյում (Արեւմտյան Վրաստանի տարածաշրջան) հայտնաբերվել էին Սահակաշվիլիի հակառակորդներն վարկաբերող նյութեր: Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է ինը մարդու, որոնց թվում է նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայիս մեկ աշխատակից եւ երկու նախկին ոստիկան: Սահակաշվիլին հաստատել է, որ թաքստոցները ստեղծվել են իր հանձնարարությամբ, «որպեսզի ագրեսիայի վերսկսման դեպքում Վրաստանը չլինի այնքան անպաշտպան, որքան կար 2008 թ., չնայած բանակի հերոսական դիմադրությանը»:
Հայտնաբերված նյութերում պատկերված են ձերբակալված քաղաքացիների հանդեպ կիրառված խոշտանգումների եւ բռնաբարությունների փաստեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական