Այսօր «Այբ» ավագ դպրոցում բացվել է Ռոբոտիկայի լաբորատորիա։


Այսօր «Այբ» ավագ դպրոցում բացվել է Ռոբոտիկայի լաբորատորիա։

  • 26-06-2013 16:07:17   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հուլիսի 26-ին «Այբ» ավագ դպրոցում կայացել է Ռոբոտիկայի լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։
 
Լաբորատորիայի բացմանը մասնակցել են «Այբ» դպրոցի ղեկավարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ռոբոտիկայի թիմը՝ ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ և Ռոբոտիկա առարկան ուսումնասիրող աշակերտները։ Լաբորատորիան ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Այդ նպատակով ընկերությունը հատկացրել է ավելի քան 14 միլիոն դրամ: 
 
Հաշվի առնելով տեխնիկական գիտությունների ոլորտում հայերի հիմնարար գիտելիքներն ու ընդունակությունները և առաջնորդվելով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն զարգացնելու տեսլականով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետևողականորեն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ռոբոտիքսի զարգացման աշխատանքներին: Ընկերությունը համոզված է, որ կայուն ապագայի հիմքը զարգացած կրթական համակարգն է և, երիտասարդության շրջանում ռոբոտիքսի նկատմամբ հետաքրքրությունը, առաջին հերթին, պետք սերմանել դպրոցական տարիքից: 
 
«Մենք ունենք հզոր մտավոր ներուժ՝ ի դեմս ավագ սերնդի մեր գիտնականների, ինժեներների և, առաջին հերթին` մեր խոստումնալից երեխաների, քանի որ նրանք են մեր երկրի ապագան կերտողները: Ինչպիսի երիտասարդներ ունենք այսօր` այդպիսին կլինի մեր ապագան: Հետևաբար, Հայաստանի ապագա տնտեսության ամուր հիմքերը պետք է գցել այսօր՝ մեծացնելով մտածող, ստեղծագործող, ուժեղ, պատվախնդիր և հայրենասեր սերունդ», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:         
 
Արդեն մի քանի տարի «Այբ» կրթական հիմնադրամը տարբեր առարկաներից արդիական ուսումնական լաբորատորիաներ է ստեղծում Երևանի և մարզերի դպրոցներում: «Այբ»-ը ոչ միայն նախագծում և հիմնում է առարկայական մոդելային լաբորատորիաներ, այլև և մշակում է դասավանդման մեթոդաբանությունը:
 
Ֆիզիկայի և քիմիայի առաջին «ԱյբԼաբ»-երը գործարկվել են Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այնուհետ ինֆորմատիկայի «ԱյբԼաբ» է բացվել  Բերդ քաղաքում: Տարածաշրջանում նմանը չունեցող էկոլոգիայի երկու «ԱյբԼաբ»-եր են ստեղծվել Քաջարանի երկու դպրոցներում, ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության «ԱյբԼաբ»-եր` Վաղարշապատի թիվ 4 դպրոցում: Ընթացքի մեջ են նոր «ԱյբԼաբ»-երի նախագծումն ու շահագործումը մայրաքաղաքի և մարզերի այլ դպրոցներում:
 
Ուսումնական արդիական լաբորատորիաները նախագծվում և ստեղծվում են «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: Այստեղ հաշվի են առնվում արդի սարքավորումներով դպրոցական լաբորատորիաներ ստեղծելու անհրաժեշտ պահանջները, տարածքի ընտրությունը, կահավորումը, ինչպես նաև վերապատրաստման, անվտանգության և կառավարման համակարգերը: «ԱյբԼաբ» ցանցն ապահովում է փորձի փոխանակում, ռեսուրսների համատեղ օգտագործում (գրադարան, սիմուլյացիոն ծրագրեր, տեսադարան), կառավարման ընդհանուր տեխնոլոգիաների կիրառում, համատեղ գնումներ, և այլն:
 
«ԱյբԼաբ»-երը  հաշվի են առնում տեղական և միջազգային փորձը, համապատասխանում են վերջին տեխնոլոգիական պահանջներին, բավարարում են անվտանգության և էրգոնոմիկայի չափանիշներին, տալիս են իրական և վիրտուալ փորձեր անցկացնելու հնարավորություն, ապահովում են ոչ միայն դպրոցական, այլև խորացված ծրագրերով ուսուցման իրականացում, ինչպես նաև նպաստում են ուսումնական գործընթացը հետաքրքիր և գրավիչ դարձնելուն:
 
ՎիվաՍել-ՄՏՍ՝ դու կապ ունես:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play