Հայտարարություն՝ ՀՀ Պետական կարճաժամկետ պարտատոմսերի հերթական թողարկման մասին


Հայտարարություն՝ ՀՀ Պետական կարճաժամկետ պարտատոմսերի հերթական թողարկման մասին

  • 27-06-2013 11:58:18   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի հերթական թողարկման մասին
 
Սույնով բանկը տեղեկացնում է, որ 2013 թվականի հուլիս ամսին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի ներքոհիշյալ թողարկման տեղաբաշխման  աճուրդ`
Թողարկման ամսաթիվը 01.07.2013
Թողարկման համարը  AMGT52306147
Թողարկման ծավալը  500..000.000
Թողարկման ծավալը տառերով (դրամ) Հինգ հարյուր միլիոն
 
պոտենցիալ գնորդները`
պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  ընտրված դիլերները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: 
գանձապետական պահառուի կողմից ներկայացվող առաջարկությունների առավելագույն ծավալը`
 
Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ի չափով:
 
գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը`
գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող  հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում:
 
Դիլերի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը  թողարկման  ծավալի 20%- ից ոչ ավել:
 
Գանձապետական պահառուի և դիլերների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը:
Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ:
Սույնով բանկը տեղեկացնում է, որ  աճուրդը  տեղի կունենան ժամը 10.30-ին:
 
հասցեն`   ՀՀ կենտրոնական բանկ
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play