«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա». նոր նախագիծ` երաժշտասեր լսարանի համար


«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա». նոր նախագիծ` երաժշտասեր լսարանի համար

  • 27-06-2013 12:35:57   | Հայաստան  |  Մշակույթ

«Արս Լունգա» դուետի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում թողարկվել է խտասկավառակների նոր հավաքածու: Իրականացվել է հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ եզակի մի ծրագիր, որը կրում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» խորագիրը: Նախաձեռնության իրականացման գաղափարը  «Արս լունգա» դուետինն է (Արամ Թալալյան և Ջուլիետա Վարդանյան): Այն կյանքի է կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախագծի շնորհանդեսն իրականացվել է Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման միջոցառման շրջանակում:
 
Ծրագիրը ներառում է 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը ներկայացնող հայ ակադեմիական երաժշտական մտքի լայն սպեկտր,այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ստեղծագործություններ: «Արս լունգա» դուետը հավաքել է 20-21-րդ դդ. հայ 60 կոմպոզիտորների  թավջութակի և դաշնամուրի   համար  գրված  ստեղծագործությունները, դրանք կատարվել և ձայանգրվել են` ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփն (12 ձայնասկավառակ) ամփոփում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:
 
«Հոգևոր ժառանգությունը բաց մատյան չէ և հնարավոր չէ այն մեկ ակնթարթում ներկայացնել աշխարհին: Խելացի է այն ազգը, որին հաջողվում է դա անել իմաստուն ձևով և չփոշիացնել դարերի ձեռքբերումը: Այդ առումով չափազանց կարևոր են այսօրինակ նախաձեռնությունները: Դրանք մեկնաբանում են մեր անցյալը և ստեղծում են ապագան»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների  գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին: 
 
«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: «Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` այն համալրելով հայ կոմպոզիտորների կամերային այլ ստեղծագործություններով. դաշնամուրային եռյակ, քառյակ, հնգյակ և այլն:
 
Շնորհանդեսի վերջում, «Արս լունգա» դուետը հանդես եկավ Արամ Խաչատրյանի ստեղծագործության պրեմիերայով: 
 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
 
ճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների  գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին: 
 
«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: «Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` այն համալրելով հայ կոմպոզիտորների կամերային այլ ստեղծագործություններով. դաշնամուրային եռյակ, քառյակ, հնգյակ և այլն:
 
 
 
Շնորհանդեսին իրենց ներկայությամբ պատվել էին ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների կոմպոզիտորները Հայասանից և սփյուռքից: 
 
Շնորհանդեսը վարեց «Արս լունգա» դուետը՝  ի դեմս Արամ Թալալյանի և  Ջուլիետա Վարդանյանի, որի ընթացքում ինչպես հովանվորին, այնպես էլ յուրաքանչյուր կոմպոզիտորի հանդիսավոր կերպով կշնորհվեցին ձայնասկավառակներ և շնորհակալագրեր: Ցուցադրվեց նախագծի  ընթացիկ աշխատաքները ներկայացնող լուսանկարներից և ֆիլմ-համերգների հատվածներից հատուկ պարաստված տեսանյութ: 
 
Շնորհանդեսի վերջում, «Արս լունգա» դուետը հանդես եկավ Արամ Խաչատրյանի ստեղծագործության պրեմիերայով: 
 
 
Միջոցառման պաշտոնական PR-գործընկեր, «ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» PR ընկերություն 
PR պատասխանատու՝  Մարիամ Սաֆարյան, Հեռ.՝ + 374 10 500 561, + 374 96 23 25 19
 
Նոյյան տապան  -   Մշակույթ