ԼՂՀ մրցակցային մարմնի մասնագետները կներգրավվեն միջազգային կառույցների հետ համատեղ իրականացվող աշխատանքներում


ԼՂՀ մրցակցային մարմնի մասնագետները կներգրավվեն միջազգային կառույցների հետ համատեղ իրականացվող աշխատանքներում

  • 27-06-2013 15:17:05   |   |  Տնտեսություն

Այսօր` հունիսի 27-ին, երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կմեկնի Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նախատեսվում է ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնական հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, ինչպես նաեւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տնտեսական մրցակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես ԼՂՀ հանձնաժողովի կողմից կաթնամթերքի և մի շարք այլ շուկաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ը կներկայացնի Հանձնաժողովի կողմից բացահայտված անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքեր:  Հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում կքննարկվեն նաև մինչև տարեվերջ կատարվելիք աշխատանքների  հիմնական ուղղությունները:
Հանձնաժողովների համատեղ նիստից հետո ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետները Արցախի գործընկերների հետ դիտանցումներ կիրականացնեն խոշոր սուպերմարկետներում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը մշտապես սերտորեն համագործակցել է ԼՂՀ մրցակցային մարմնի հետ: Համագործակցությունը լինելու է շարունակական, ՀՀ ՏՄՊՊՀ-ը կաջակցի ԼՂՀ մրցակցային մարմնի աշխատակիցների վերապատրաստմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, բացի այդ, ՀՀ ՏՄՊՊՀ աջակցությամբ ԼՂՀ մրցակցային մարմնի մասնագետները կներգրավվեն միջազգային կառույցների հետ իրականացվող աշխատանքներում:
Տեղեկացնենք նաև, որ այսուհետ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերափոխված կայքում տեղ կգտնի նաև ԼՂՀ մրցակցային մարմնի գործունեությանն առնչվող տեղեկատվություն:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play