Երևանի քաղաքապետարում քննարկվել են Երևանի բրենդավորմանն առնչվող հարցեր


Երևանի քաղաքապետարում քննարկվել են Երևանի բրենդավորմանն առնչվող հարցեր

  • 27-06-2013 17:37:45   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին ներկա էին մայրաքաղաքում գործող զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, քննարկվել են Երևանի բրենդավորման հարցեր։ 
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային և զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային և տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել Երևանի բրենդավորման նախագծի գործընթացի ներկա փուլը, քննարկել տարածքային բրենդավորման անհրաժեշտությունը հատկապես զբոսաշրջության զարգացման բնագավառում, ինչպես նաև փորձի փոխանակումը։ Մասնակիցները նաև կարծիքներ ու առաջարկություններ են ներկայացրել Երևան քաղաքի բրենդավորման վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Բրիտանական INSTID ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրանդը հանդիպում-քննարկման մասնակիցներին է ներկայացրել տարածքային բրենդինգի չափանիշները և դրա անհրաժեշտությունը 21-րդ դարի քաղաքների զարգացման գործընթացում։
Նշենք, որ Երևանի բրենդավորման նախագիծը տարածքային բրենդավորման ծավալուն և լայնամասշտաբ գործընթաց է, որը 2013թ. մարտ ամսից իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, INSTID ընկերության մասնագետների և Մաևտիկա բրենդինգային գործակալության՝ Հայաստանում INSTID միջազգային ընկերության ներկայացուցչի  համատեղ աշխատանքների արդյունքում:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play