ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին

  • 27-06-2013 17:42:08   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: 
 
Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի գործակցությունը գյուղատնտեսության ոլորտում. « Մենք տպավորված ենք  գյուղատնտեսության զարգացման վերջին տարիների առաջանցիկ տեմպերով: Չենք թաքցնում, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մենք այսպիսի զարգացումներ չէինք ակնկալում և ուրախ ենք, որ սխալվել ենք»,- նշել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: 
 
Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավարը գյուղատնտեսության նախարարին հայտնել է, որ  Հայաստանը հաղթահարել է  ցածր եկամուտ ունեցող երկրի կարգավիճակը և այսօր իր ցուցանիշներով դասվում է զարգացող երկրների շարքին:
 
 Հյուրը  ցանկացել է տեղեկանալ մայիսի 12-ի կարկտահարության հետևանքների մասին , այն դիտարկելով շոկային` գյուղատնտեսության ցուցանիշների առումով: Սակայն,  նախարարը  ԱՄՀ-ի հայաստանյան պատասխանատուին հայտնել է, որ կարկտահարությունը չի ազդի ոլորտի հիմնական ցուցանիշների վրա, և գյուղատնտեսության առաջանցիկ տեմպերը կպահպանվեն: 
 
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ գյուղատնտեսության ներկա վիճակին, զարգացման ծրագրերին, պարենային ինքնաբավության  ու սննդամթերքի անվտանգության խնդիրներին: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play