Մայրաքաղաքում կհիմնանորոգվեն 30-ից ավելի փողոցներ


Մայրաքաղաքում կհիմնանորոգվեն 30-ից ավելի փողոցներ

  • 28-06-2013 16:47:24   | Հայաստան  |  Տնտեսություն

2013 թվականի տարեկան ծրագրով  մայրաքաղաքում կհիմնանորոգվեն 30-ից ավելի փողոցներ
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով  շարունակվում են մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման  աշխատանքները: Նախատեսված 30 փողոցներից այսօրվա դրությամբ հիմնանորոգումն ավարտվել է Չարենցի, Բագրևանդի,Ամիրյան,Դավիթ Բեկի,Քոչարյան, Մուրադյան, Հերացու, Բաբաջանյան, Արմենակյան,Գուլակյան, Բրայսի փողոցներում: Մի շարք փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Սա պայմանավորված է նրանով, որ հիմնանորոգման ծրագիրը միաժամանակ կազմակերպելու պարագայում մայրաքաղաքում կխաթարվեր բնականոն երթևեկությունը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բոլոր դեպքերում ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև  նոր ուսումնական տարվա սկիզբը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play