Անահիտ Բախշյանը հետաքրքրվում է Երևանում կառուցված թեքահարթակներիի նախահաշիվներով ու ֆինանսական հիմնավորումներով


Անահիտ Բախշյանը հետաքրքրվում է Երևանում կառուցված թեքահարթակներիի նախահաշիվներով ու ֆինանսական հիմնավորումներով

  • 01-07-2013 15:37:27   | Հայաստան  |  Տնտեսություն

1 հուլիսի 2013, Երևան: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Երևանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 000 դրամ արժողությամբ, և Երևանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար: 
Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել յուրաքանչյուր թեքահարթակի նախահաշիվն ու բոլոր ֆինանսական հիմնավորումները, այն հասցեները, որտեղ նախատեսվել են կառուցել այդ թեքահարթակները, և ըստ հասցեների՝ թեքահարթակների չափերը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play