Իրանի հետ Հարավային երկաթուղու կառուցման հարցում «ՀԿԵ» ՓԲԸ-ն զարգացնում է համագործակցությունը


Իրանի հետ Հարավային երկաթուղու կառուցման հարցում «ՀԿԵ» ՓԲԸ-ն զարգացնում է համագործակցությունը

  • 02-07-2013 11:17:13   | Հայաստան  |  Տնտեսություն

 
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը անցյալ շաբաթ Իրան կատարած իր այցի շրջանակներում հանդիպումներ է  ունեցել երկրի Առևտրաարդյունաբերական պալատի և Տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ: 
Երկկողմանի հանդիպումների շրջանակներում կողմերը քննարկեցին Հարավային երկաթուղու կառուցման հեռանկարները, այս ուղղությամբ նախատեսվող բեռնափոխադրումների ծավալները, ինչպես նաև հայկական Երասխ կայարանի հիմքի վրա նոր լոգիստիկ կենտրոնի կառուցման հնարավորությունները: 
Մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ»  ծրագրերի մեկնարկի մասին հայտարարվեց 2013 թվականի հունվարին: Այդ ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված   «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվեց Փոխհամաձայնության մասին հուշագիրը: 
Դուբայում տեղակայված «Ռասիա» ընկերությունը արդեն իրականացնում է լայնածավալ գործունեություն՝ նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավորման, զարգացման և շահագործման համար կոնսորցիումի ստեղծման ռազմավարության հիման վրա: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play