Բակո Սահակյանը դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների


Բակո Սահակյանը դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների

  • 03-07-2013 19:20:42   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:
Իր խոսքում երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին այստեղ` հանրապետության Նախագահի նստավայրում, դիպլոմներ հանձնելու արարողությունը դարձել է բարի ավանդույթ, ընդգծելով, որ պետությունը ձգտում է ունենալ զարգացած ու ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, եւ դա մեր առջեւ ծառացած առաջնային խնդիրներից մեկն է:
Արարողությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play