Դավթաշեն վարչական շրջանի 2,3,4 զանգվածների որոշ շենքերում ջուր չի լինի


Դավթաշեն վարչական շրջանի 2,3,4 զանգվածների որոշ շենքերում ջուր չի լինի

  • 04-07-2013 13:06:05   | Հայաստան  |  Տնտեսություն

ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 5-ին ժամը 10.00 - 22.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 1-34 համարների, Ագաթանգեղոս, Գ. Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Իսկ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Դավթաշեն բնակելի թաղամասի 2-րդ զանգվածի 21, 22, 23, 24, 25, 26 շենքերի, 3-րդ զանգվածի 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի՝ ամբողջությամբ և հարակից տարածքների ջրամատակարարումը: 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play