ՀՀ կառավարությունը հաստատել է ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը


ՀՀ կառավարությունը հաստատել է ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը

  • 04-07-2013 15:55:32   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի և պետական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրերը, ստուգման ստուգաթերթերի լրացումները, որոնք հնարավորություն կտան վերլուծել և գնահատել վերահսկման ենթակա կազմակերպությունները, ձևավորել տվյալների բազա, մշակել և ներդնել ստուգման առավել արդյունավետ մեխանիզմներ. ՀՀ էկոնոմիկայի նախարարը վարչապետ Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ մինչև սեպտեմբեր բոլոր գերատեսչությունները հնարավորություն կունենան տեսչական ստուգումներն անցկացնել արդեն ռիսկի վրա հիմնված սկզբունքով և կունենան կառավարության կողմից հաստատված ստուգաթերթիկները, որոնք հասանելի կլինեն նաև ստուգողներին, 
- պատրաստի արտադրանքի, ապրանքի մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը. մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում ԱԱՀ վճարողից տուգանք է գանձվում պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով,
- պիտանելիության ժամկետում չիրացված` դրոշմավորված ապրանքի դուրսգրման կարգը,
- դեղ ներմուծող, արտահանող և դեղագործական գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր պահանջների և պայմանների ապահովման` ռիսկի վրա հիմնված ստուգման ստուգաթերթերը։
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, գործադիրը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play