ՀՀ կառավարություն. Առաջնայինը ներդրումների ներգրավումն է


ՀՀ կառավարություն. Առաջնայինը ներդրումների ներգրավումն է

  • 04-07-2013 15:55:57   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ «Այլընտրանքային էներգիա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013 թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. հուլիսի 20-ը։ Կոտայքի մարզում կառուցվող 5 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը նախատեսում է իրականացնել ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում։ Դրա շնորհիվ կգործարկվեն հոլանդական արտադրության ժամանակակից սարքավորումներ, որոնցով նախատեսվում է տարեկան թողարկել շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք. դրա գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան։ Ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 100 աշխատատեղ` 80-90 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Հաջորդ որոշմամբ գործադիրը «Արմենիա թի վի» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել է մինչև 2015 թ. օգոստոսի 2-ը` ընկերությանը հնարավորություն տալով ներմուծված երեք թվային ընդունիչի միջոցով իրականացնել բարձրորակ հեռարձակում։
Իր նիստում կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 հազար 200 մետր երկարությամբ խողովակաշարով վճարել պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Այսպիսով, համակարգում չգործող գույքը կվաճառվի` նպաստելով առկա գույքային միավորների առավել արդյունավետ օգտագործմանը, այլ ոլորտների գործունեության ակտիվության բարձրացմանը։ Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ն
նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում», «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն», «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» և «Ատոմսերվիս» ՓԲԸ-ներին թույլատրվել է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ընդունել անգլերեն և ռուսերեն ներքին իրավական ակտեր, որոնցով կապահովվեն ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ու անվտանգության բարձրացումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) հրապարակի անվտանգության պահանջները` անգլերեն։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play