Սահմանադրության օրով գյուղացիներն ու ակտիվիստները փակել են Թեղուտի հանք տանող ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սահմանադրության օրով գյուղացիներն ու ակտիվիստները փակել են Թեղուտի հանք տանող ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-07-2013 13:42:52   |   |  Հասարակություն



asekose.am-ը տեղեկացնում է, որ մի խումբ ակտիվիստներ այսօր Թեղուտ գյուղում` տեղի բնակիչների հետ  փակել են ճանապարհը և չեն թողնում , որ «Վալլեքս»-ի աշխատակիցները  գնան աշխատանքի:
Բողոքի ակցիան հարուցել է հանքի աշխատակիցների զայրույթը, ովքեր նրանք փորձել են հավաքվածներին համոզել ազատել ճանապարհը,սակայն բողոքի մասնակիցներն ասել են, որ եթե իրենք խախտում են որևէ մեկի տեղաշարժման իրավունքը, ապա իրենց այդ իրավունքը «Վալեքս»  ընկերությունը առաջինն է խախտել՝ դեպի սրբավայր մատուռ տանող ճանապարհին անցակետ տեղադրելով:   
Տեսանյութն` Արմեն Կոտոլյանի յութուբյան էջից:
Հիշեցնենք, որ ակտիվիստների պահանջներն են ՝ 
1.Հանել դեպի մատուռ տանող դարպասները և իրենց ելքն ու մուտքը չխոչընդոտել այդ տարածքում: 
2.Դադարեցնել ծառահատումը: 
3.Փոշու դեմն առնել, որը խեղդում է օդը անընդհատ երթևեկող, բազմաթիվ բեռնատար և այլ աշխատանքային մեքենաների պատճառով: Ըստ գյուղացիների երեկոյան դիմացի սարը չի երևում փոշու պատճառով: Մարդկանց հասցնում է առողջական վնաս: 
4. Բացել ճանապարհը դեպի գերեզմանատուն:
Չորեքշաբթի, «Վալեքս ՍՊԸ»-ն դարպասներ է տեղադրել Թեղուտ գյուղից մատուռ տանող ճանապարհին: Այս մասին Համահայկական Բնապահպանական ճակատի ֆեյսբուքի էջում ահազանգել էր  Սոնա Ագապի Մարգարյանը, որ այսօր էլ իր ֆեյսբուքյան էջում արել է հետևյալ գրառումը:
«Սահմանադրության օրով Թեղուտ գյուղը կանգնել է իր իրավունքների համար… բոլորիս պարտականությունն է կանգնել գյուղացու կողքին»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play