ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունն Արցախում է


ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունն Արցախում է

  • 06-07-2013 23:50:28   |   |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում դիմավորել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: 
Բակո Սահակյանը եւ Հովիկ Աբրահամյանը հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են Արցախի հարավային թեւում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Այնուհետեւ Հադրութի շրջանի մերձարաքսյան տեղամասերից մեկում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի եւ Հայաստանի շրջանների ու մարզերի միջեւ համագործակցության հարցերին: Նախագահ Սահակյանը նշել է, որ այս համատեքստում առանձնակի կարեւորություն ունի ԼՂՀ հարավային թեւը, որտեղ առկա է լուրջ ներուժ արդյունաբերության եւ գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար՝ հավելելով, որ համագործակցությունն այստեղ փոխշահավետ կլինի մեր հանրապետությունների համար:
Այցելությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play