Երևանի Ավան վարչական և Ռիգայի Հյուսիսային շրջաննները կհամագործակցեն


Երևանի Ավան վարչական և Ռիգայի Հյուսիսային շրջաննները կհամագործակցեն

  • 09-07-2013 13:19:08   | Լատվիա  |  Տնտեսություն

Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Ռիգա այցելած Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը հանդիպել է Ռիգայի Հյուսիսային շրջանի ղեկավար Սերգեյ Խրիստոլյուբովի հետ: 
Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու քաղաքների վարչական միավորների միջև համագործակցության ձևավորման և ընդլայնման, ինչպես նաև փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մանվել Ջավադյանն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները լավ հնարավորություն են փոխշահավետ գործակցությունը նաև վարչական միավորների միջև առավել առարկայական դարձնելու համար: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կողմերը պայմանավորվել են հստակեցնել հնարավոր փոխգործակցության եզրերն ու այն առավել առարկայական հիմքերի վրա դնելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:   
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play