«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ամփոփել է Ընկերության առաջին կիսամյակի գործունեության արդյունքները


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ամփոփել է Ընկերության առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

  • 09-07-2013 13:32:45   | Հայաստան  |  Տնտեսություն

 
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երեքշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության առաջին կիսամյակի գործունեության արդյունքները: Վիկտոր Ռեբեցը նշեց, որ ապրիլից նկատվող փոխադրումների կրճատման միտումը գագաթնակետին էր հասել հունիսին՝ չնայած առաջին եռամսյակի դրական արդյունքներին: 
- Փոխադրումների նախատեսված ցուցանիշը 2013 թվականի հունվար-հունիսին կատարված է 95,6%-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ փոխադրումները կրճատվել են 8,4%-ով: Չնայած նրան, որ կատարվել է բեռնման նախատեսված ցուցանիշը, այնուամենայնիվ, անցյալ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատ բեռնումը կրճատվել է 3,2%-ով, - հայտարարեց ՀԿԵ գլխավոր տնօրենը: 
Ընկերության ղեկավարի կողմից բերված տվյալների համաձայն, 2013 թվականի հունվար-հունիսին բեռնումը արտահանման հաղորդակցությունում կատարվել է 93%-ով, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 1,3%-ով: Իսկ բեռնումը տեղական հաղորդակցությունում կրճատվել է 4,5%-ով կամ 35 հազ տոննայով: 
Վիկտոր Ռեբեցը հատուկ նշեց ներմուծման հողորդակցությունում բեռնման ազդեցությունն երկաթուղու գործունեության վրա: Ըստ վիճակագրական տվյալների, բեռնումը ներմուծման հաղորդակցությունում կրճատվել է 22,6%-ով կամ 140 հազ տոննայով: 
Նման միտումներ ՀԿԵ-ի ղեկավարն արձանագրեց նաև բեռնաթափման գործընթացում, նշելով, որ օրեկան բեռնաթափման ցուցանիշը հունվար-հունիսին կրճատվեց 60 վագոնով: 
Միևնույն ժամանակ Ընկերության գլխավոր տնօրենը դրական միտումներ արձանագրեց ուղևորափոխադրումների ոլորտում, ընդգծելով, որ 2012 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ ուղևորաշրջանառությունն աճել է 28,9%-ով: Վիկտոր Ռեբեցը հանձնարարեց շարունակել աշխատանքն ուղևորափոխադրումների ծավալների աճի և պահանջարկի խթանման ուղղություններով: 
ՀԿԵ-ի ղեկավարը ներկաների հատուկ ուշադրությունը հրավիրեց ծախսերի օպտիմալացման խնդիրների վրա, հիշեցնելով, որ 2013 թ. երկրորդ կիսամյակում արդեն ակնհայտ կլինի էլեկտրաէներգիայի սակագների աճը: 
Վիկտոր Ռեբեցը նաև հատուկ ուշադրություն դարձրեց ենթակառուցվածքի և շարժակազմի վիճակին, երկաթուղու անվտանգությանը: 
Ամփոփելով խորհրդակցությունը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանձնարարեց աշխատել երկաթուղի փոխադրումների նոր ծավալների ներգրավման, Ընկերության հանդեպ ունեցած բեռնափոխադրումների պարտքերի մարման, ինչպես նաև դրված խնդիրների կատարման ուղղություններով: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play