Մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգման, սանիտարական և մաքրման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգման, սանիտարական և մաքրման աշխատանքները

  • 09-07-2013 14:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն

րևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների  ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին նախորդ շաբաթ մասնակցել է 155 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ, իսկ  ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ,  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, շարունակական հսկողություն է սահմանվել:  
Անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական  շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է համապատասխանաբար 110 և 168 հեռախոսազանգ: Հեռախոսազանգերի միջոցով բարձրացված ընդհանուր առմամբ 191 հարցի համապատասխան լուծում է տրվել,  87-ն էլ ընթացքի մեջ է:
Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ փողոցներում, ինչպես  նաև բակային տարածքներում տնկված ծաղիկների քանակը պարբերաբար լրացվում և թարմացվում է: 
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները չկատարած 105 տնտեսվարող  նախորդ շաբաթ ենթարկվել է վարչական պատասխանատվության: 
Հանձնարարվել է բոլոր ջրային կառույցներում մշտական հսկողություն իրականացնել երեխաների լողալը հնարավորին արգելելու և սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:
Կոմունալ տնեսության վարչության պետը զեկուցել է, որ  բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ, համաձայն ծրագրի, առաջնահերթության կարգով նորերով են փոխարինվում վթարված հենասյուները:  Ընդհանուր առմամբ, մինչ օրս մայրաքաղաքում փոխարինվել է 298 հենասյուն:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play