Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է


Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

  • 09-07-2013 16:33:06   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել` հուլիսի 9-ին Երևանում անցկացվող հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ կառավարության անունից ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Ռումինիայի հետ կապերի ամրապնդմանը: Գոյություն ունի հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ, և միջկառավարական հանձնաժողովը պետք է այնպիսի օրակարգ ձևավորի և այնպիսի միջոցառումներ պլանավորի, որոնք թույլ կտան խորացնել մեր հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը նոր թափ կհաղորդի մեր կապերի ամրապնդմանը»: 
Վարուժան Ոսկանյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև ավանդաբար ձևավորված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հիմքեր է ստեղծում տնտեսական գործակցության զարգացման համար: Այդ առումով կարևորվել է հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ռումինացի գործարարների պատվիրակություն: Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ` արդեն ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայ-ռումինական առևտրա¬արդյունաբերական ասոցիացիայի և Ռումինիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև: Երկուստեք ընդգծվել է, որ դա հնարավորություն կտա ռումինացի գործարարներին ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև օդային ուղիղ չվերթների կազմակերպման, զբոսաշրջության զարգացման և տնտեսական կապերի աշխուժացման նոր ուղղությունների վերաբերյալ:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի՝ Հայաստան այցելելու հրավերը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play