Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ռիգայի աղբավերամշակման գործարանի աշխատանքին


Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ռիգայի աղբավերամշակման գործարանի աշխատանքին

  • 10-07-2013 13:53:25   | Լատվիա  |  Տնտեսություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ռիգայի աղբավերամշակման գործարանի աշխատանքին 
Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչողական այցով եղել է Ռիգայի «Գետլինի» աղբավերամշակման գործարանում: 
Նախորդ դարի 70-ական թվականներին Գետլինյան ճահիճները եզերող հատվածում ստեղծված աղբավայրում 1998թ.-ից կառուցվել է աղբավերամշակման գործարան, որն  այսօր համարվում է Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր աղբավայրերից մեկը: 
Գործարանի տնօրեն  Իմանտս Ստիրանսը քաղաքապետին մանրամասն ներկայացրել է աղբի վերամշակման ողջ գործընթացը, ինչպես նաև դրա ճիշտ կազմակերպման գործնական արդյունավետությունը: Ըստ այդմ, «Գետլինին» այսօր էկոլոգիական մի շարք ուղղություններով բավականին յուրօրինակ արդյունքներ է գրանցել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնումո են, որ աղբավերամշակման գործարանը ընդունում է ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ: Վերամշակման չենթարկվող աղբի պարագայում, այն տեղավորվում է հերմետիկ բիոմիջավայրում, որում առաջացող գազն այնուհետ նույնպես տեղափոխվում է էներգաբլոկ: Տնօրենի խոսքով գործարանի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, այժմ քայլեր են արվում առաջիկայում գործարանի տարածքում նաև աղբի տեսակավորման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play