Երևան են այցելել Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակիցները


Երևան են այցելել Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակիցները

  • 10-07-2013 17:18:03   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի և Ստեփանակերտի միջև 2012-2014 թվականների համագործակցության ծրագրով հուլիսի 9-11-ը փորձի փոխանակման նպատակով Երևան են այցելել Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակիցները: 
Վերապատրաստման եռօրյա դասընթացների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու սոցիալական աշխատանքի ժամանակակից մեթոդներին: Նախատեսվում են նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի մասնագետների այցելություններ Երևանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ, նոր ներդրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ, սոցիալական սպասարկման այլ  կառույցներ։ 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագիրն իրականացվել է <<Վորլդ Վիժն>> միջազգային կազմակերպության աջակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի և եվրոպական երկրների առաջավոր փորձն ուսումնասիրած ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Դասընթացների ավարտին մասնակիցները մասնակցության  հավաստագրեր կստանան։ 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և <<Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի համար մշակվել է համակարգչային ծրագիր, որը թույլ կտա ծրագրային մոտեցմամբ ժամանակակից սոցիալական սպասարկում իրականացնել: Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներն այդ նպատակով տեխնիկական և մասնագիտական աջակցություն կցուցաբերեն։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play