Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների որոշ տարածքներում ժամանակավորապես ջուր չի լինի


Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների որոշ տարածքներում ժամանակավորապես ջուր չի լինի

  • 10-07-2013 17:25:28   | Հայաստան  |  Տնտեսություն

ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 11-ին ժամը 07.00 - 23.00 կդադարեցվի ջրամատակարարումը.
Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի, 11-րդ փողոցի և 1, 2, 3 նրբանցքների, Ա, Բ, Գ, Դ և այգեգործական Բ թաղամասերի ու հարակից տարածքների,
Էրեբունի վարչական շրջանում՝ Մուշավան և Վերին Ջրաշեն թաղամասերի  ու հարակից տարածքների: 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play