Արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում. Ամերիան ներկայացնում է հերթական հետազոտությունը


Արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում. Ամերիան ներկայացնում է հերթական հետազոտությունը

  • 10-07-2013 17:35:24   | Հայաստան  |  Տնտեսություն

«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանումարդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանըևհիմնականում վերաբերում է  ջերմոցային, այգեգործական և ձկնաբուծականտնտեսություններին:
Հետազոտության արդյունքները թույլ են տալիս արդյունավետ կերպով գնահատել արդյունաբերական գյուղատնտեսության ոլորտում առկա շուկայական զարգացման միտումները, դիտարկվող հատվածներումպահանջարկի ևառաջարկի առանձնահատկությունները:Հետազոտությունը տալիս է համեմատականներ այլ երկրների հետ, ներկայացնում է արտաքին առևտուրը,ոլորտի հիմնական ներկայացուցիչներին,առկա մակրոտնտեսական իրավիճակի բնութագիրը, նախանշում էոլորտի զարգացման և ընդլայնման հնարավորությունները, գնահատում էդիտարկված ենթաճյուղերում ներդրումների արդարացվածությունը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման համար անհրաժեշտ ներդրումների չափն ըստ տնտեսությունների չափերի և արտադրատեսակների:
Ըստ հետազոտության արդյունքների`այժմՀայաստանում գործում է շուրջ 900 ջերմոց, որոնց ընդհանուր տարածքը 130 հա է, իսկ Հայաստանում ամենամեծ ջերմոցի մակերեսը կազմում է շուրջ 5հա:Ջերմոցային տնտեսությունների արտադրանքի  60%-ը կազմում է բանջարեղենը, իսկ 40%-ը` ծաղիկներըև դեկորատիվ բույսերը: Հայաստանում ջերմոցներում աճեցվող բանջարեղենի հիմնական տեսակներն են լոլիկը, վարունգը, լոբին և պղպեղը:Ըստ Ամերիայի փորձագետների կանխատեսման`առաջիկա հինգ տարիներին ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարը գնահատվումէմիջին, սակայն հիմնականում խոշոր տնտեսությունների հաշվին. փոքր և միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն:
Խաղողի և պտղա-հատապտղային տնկարկների տարածքների ավելացման միտումները վկայում են Հայաստանում այգեգործության զարգացման ներուժի մասին: Պտղի և հատապտղի տնկարկների ընդհանուր տարածքների 2/3-ը գտնվում է չորս մարզում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Կոտայք:Արտադրանքի ամենամեծ կշիռն ապահովում են Արարատի և Արմավիրի մարզերը. մասնավորապես 2012-ին ամբողջ արտադրանքի կեսից ավելին բաժին է ընկնում այդ երկու մարզին:Ըստ հետազոտության արդյունքների` այգեգործության զարգացման հիմնական ռիսկը և խոչընդոտը բնակլիմայական պայմաններն են, հատկապես կարկուտները, ևհակակարկոտային կայանների ներդրման ու ճիշտ կառավարման դեպքում առաջիկա տարիներին այգեգործությունը Հայաստանում չի ունենա զարգացման մեծ խոչընդոտ:
Համաձայն հետազոտության`վերջին տասըտարիների ընթացքում ձկնաբուծության արտադրանքի ծավալի միջին տարեկան աճը կազմել է 28.5%, ևձկնաբուծության արտադրանքի արտահանումն այդ նույն ժամանակահատվածում  ֆիզիկական ծավալով աճել է 4.7 անգամ: Ձկնաբուծական տնտեսության զարգացման հեռանկարնառաջիկահինգ տարիներին Ամերիայի փորձագետները գնահատում են միջին.և նշում, որ իրականում այս ենթաճյուղը բավականին մեծ պոտենցիալ ունի,իսկ իրագործելու համար անհրաժեշտ է երկու հիմնական խնդրի լուծում՝ կապված կարգավորման դաշտի հետ:
Հաշվի առնելով ներքին տնտեսության ոչ մեծ չափերը`Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը հիմնականումպայմանավորված է արտադրանքի արտահանման հնարավորություններով:
Ամերիայի այս հետազոտությունը միաժամանակ նախանշում է, թե ինչ նախադրյալներ, խոչընդոտներ և ռիսկեր կան ոլորտի զարգացման համար:Առանձին հավելվածով ներկայացվում են նաևջերմոցային, այգեգործական և ձկնաբուծականտնտեսությունների ներկայացուցիչների շրջանումիրականացված հարցման ամփոփ արդյունքները:
Արդյունաբերական գյուղատնտեսության, ինչպես նաև նախորդող ամիսներին Ամերիայի կողմից իրականացված` սննդի վերամշակման և մանրածախ առևտրի վերաբերյալ հետազոտությունները թույլ են տալիս իրական պատկերացում ունենալ գյուղատնտեսական արտադրանքի ամբողջական շղթայի վերաբերյալ` գյուղատնտեսական ապրանքից մինչև վաճառք:   
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play