Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքներ


Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքներ

  • 11-07-2013 16:10:18   | Հայաստան  |  Տնտեսություն

Բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են   հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքներ: 
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը տեղեկացրել է, որ 2013 թվականի կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքների շրջանակում վարչական շրջան-համատիրություն համատեղ ուժերով մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերն ապահովվել են հայտարարությունների ցուցատախտակներով: Որոշ շենքերում, որտեղ շքամուտքերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ցուցատախտակները կփակցվեն դրանք ավարտելուց հետո: Յուրաքանչյուր վարչական շրջան յուրովի մոտեցում է ցուցաբերում և, ըստ այդմ,  շքամուտքերը կահավորում միանման ցուցատախտակներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Հայտարարությունների ցուցատախտակների առկայությունը, ինչպես վկայում են համատիրությունների ղեկավարներն ու իրենք՝ բնակիչները, էապես կրճատել են որոշ անբարեխիղճ քաղաքացիների և կամզակերպությունների կողմից շնեքի պատերին հայտարարությունների անխնամ փակցման  դեպքերը: Համատիրություններն անում են հնարավորը նման երևույթների նկատմամբ վերահսկողություն սահմանելու և փակցված ցուցատախտակները վնասելու դեպքերը բացառելու ուղղությամբ: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play