Բակո Սահակյանը այցելել է շրջկենտրոն Ասկերան եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն


Բակո Սահակյանը այցելել է շրջկենտրոն Ասկերան եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն

  • 12-07-2013 15:54:37   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին այցելել է շրջկենտրոն Ասկերան եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում կարկտահարության հետեւանքների վերացման գործընթացին: 
Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:
Նախագահը կարեւորել է բնական աղետի հետեւանքների վերացման աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը` հավելելով, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ հողերի հնարավորինս շուտ վերականգման համար: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play