21 մթերող ընկերություններ այս պահին մթերել են շուրջ 10,108 տոննա ծիրան


21 մթերող ընկերություններ այս պահին մթերել են շուրջ 10,108 տոննա ծիրան

  • 12-07-2013 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն

Ծիրանի աննախադեպ առատ բերքի պայմաններում շարունակվում է մթերման գործընթացը: Օպերատիվ տվյալներով, մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42,505 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ 2012-ի նույն ժամանակահատվածի մթերման ցուցանիշը 31,280 տոննա էր:
 
21 մթերող ընկերություններ այս պահին մթերել են շուրջ 10,108 տոննա ծիրան, մինչդեռ նախորդ տարվա ամբողջական ցուցանիշը 8,854 տոննա էր: Արտահանման ծավալները նույնպես շեշտակի աճել են՝ անցած ամբողջ տարվա 12,630 տոննայի դիմաց այս պահին արդեն արտահանվել է շուրջ 17,720 տոննա ծիրան:
 
Հանրապետությունում մթերման գործընթացը ակտիվ շարունակվում է: Օպերատիվ տվյալով, «Եվրոթերմ» ՓԲԸ-ն (Նոյան բնական հյութերի գործարանը), մթերելով ավելի քան 3,500 տոննա ծիրան, ժամանակավորապես դադարեցնում է մթերումը:
 
 Փոխարենը մթերման ծավալներն ավելացնում են և շարունակում մթերել Էջմիածնի պահածոների գործարանը  (ք. Էջմիածին Չոբանքյարայի խճուղի 4), Պռոշյանի կոնյակի գործարան (Արտաշատի մարզ գ. Այգեստան), «Արտֆուդ» (Արարարտի մարզ ք. Արտաշատ), «Սիս Նատուրալ» (ք. Երեւան, Հաղթանակի 1/ 7), «Հայասի գրուպ» (Արգածոտնի մարզ, գ. Ոսկեվազ): 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play