«BIT1» ծառայության շնորհիվ մեկ օր անվճար անսահմանափակ ինտերնետ


«BIT1» ծառայության շնորհիվ մեկ օր անվճար անսահմանափակ ինտերնետ

  • 12-07-2013 18:17:18   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այցելելով փողոցային բասկետբոլի «Red Bull King of the Rock» տետ-ա-տետ մրցաշարի հայաստանյան եզրափակիչ միջոցառումը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն կստանան անվճար ակտիվացնելու «BIT1» ծառայությունն ու ամբողջ մեկ օր բջջայինից օգտվելու անսահմանափակ ինտերնետից:
 
Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 13-ին, 17:00-ին, Հյուսիսային պողոտայում: Միջոցառման ընթացքում կարելի է ստանալ հատուկ նույնականացուցիչ համար, որով կարելի է անվճար ակտիվացնել «BIT1» ծառայությունը:
 
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*նույնականացուցիչ համարը# և սեղմել զանգահարելու կոճակը:
 
Ծանոթություն.
Նույնականացուցիչ համարի միջոցով ծառայությունը կարելի է ակտիվացնել միայն մեկ անգամ՝ մինչև 2013թ. հուլիսի 23-ը:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել միայն ընթացիկ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո:
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  
 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play