Շենքերի արտաքին մաքրման և բարեկարգման աշխատանքները մայրաքաղաքում շարունակվում են


Շենքերի արտաքին մաքրման և բարեկարգման աշխատանքները մայրաքաղաքում շարունակվում են

  • 13-07-2013 11:12:31   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային մասերի մաքրման, արտաքին պատերի և պատշգամբների թափված ծեփերի վերականգնման, առանձին շենքերում նաև ներկման աշխատանքները: Թվով 12 շենքերում գործընթացն արդեն ավարտվել է, մյուսներում աշխատանքները շարունակվում են և կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում ` մինչև օգոստոսի 1-ը: Գործառույթը ներառում է պատերի մաքրող հեղուկով լվացում, սվաղ, իսկ ոչ քարաշեն շենքերում՝ նաև  նախկինում եղած գույնին համապատասխան ներկում: Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվում նաև պատուհաններն ու վերականգնվում պոկված կամ քանդված քարերը:Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում շենքերի մաքրման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են 2009 թվականից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play