Սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի <<Կարմիր բլուր>> արգելոց-թանգարանի տարածքում


Սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի <<Կարմիր բլուր>> արգելոց-թանգարանի տարածքում

  • 13-07-2013 13:44:09   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մեկնարկած <<Ավելի մաքուր Երևան>> կարգախոսով ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի <<Կարմիր բլուր>> արգելոց-թանգարանի տարածքում: 
Մայրաքաղաքն ավելի մաքուր տեսնելու քաղաքապետի կոչին միացել են շուրջ 400 կամավորներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Հնավայրի տարածքի մաքրմանը մասնակցել են նաև վետերաններն ու  ՀՀ Ոստիկանական ակադեմիայի կուրսանտները: Աշխատանքներին ներգրավվել են աղբատար ու ջրցան մեքենասարքավորումներ:
Երևանի քաղաքապետարանի կամունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ աղբի կուտակման վայրեր դարձած մի շարք հանգստի գոտիներ, կանաչապատ տարածքներ ու մայրաքաղաքի կարևոր նշանակություն ունեցող այլ վայրեր, նախաձեռնության շնորհիվ ոչ միայն մաքրում են աղբից, այլև այդպիսով փոքր, բայց շատ կարևոր ներդրում է կատարվում դրանց պահպանման հարցում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հաջորդ շաբաթ <<Ավելի մաքուր Երևան>> ծրագիրը կընդգրկի <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play