Պարզաբանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը


Պարզաբանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը

  • 13-07-2013 13:59:45   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր Operativ.am կայքը հրապարակել էր մի տեղեկություն, որը շրջանառվում է բազմաթիվ լրատվամիջոցներով,  թե իբր՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը օրինագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն, ըստ որի՝ տրանսպորտի ուղեվարձը պետք է սահմանվի ըստ ուղևորների քաշի։
 
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նման օրենսդարական նախաձեռնությամբ հանդես չի եկել և չէր էլ կարող գալ այն պարզ պատճառով, որ դա լուրջ չէ։
 
Իսկ նրանց, ովքեր մեծ ցանկություն ունեն սոցիալական ցանցերում կատակելու, խնդրում ենք կատակել իրենց անունից:
 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
 
 
                                                                   
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play