Մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման աշխատանքները

  • 15-07-2013 14:13:01   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի համաչափ զարգացման համատեքստում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ-ի զարգացման ծրագրերով նույնպես ծավալային առումով զգալի աշխատանքներ են իրականացվում: 
Կանաչապատման ոլորտում 2013թ. առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր: Այս տարի մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ, որից 1 մլն 800 հազարն արդեն տնկվել է:  
Ավարտվել է նաև 2013 թ-ի զարգացման ծրագրով նախատեսված 21 կմ ոռոգման նոր համակարգի կառուցումը, ինչի արդյունքում այսօր արդեն շուրջ 70 հա կանաչ տարածք լիովի ոռոգելի է:  
Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի մակերեսը:  Անցած վեց ամիսների ընթացքում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, ևս 10 հա գոյություն ունեցող սիզամարգեր էլ թարմացվել են:  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ: 
2013 թվականի Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play