Շարունակվում են անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները


Շարունակվում են անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները

  • 15-07-2013 14:14:50   | Հայաստան  |  Տնտեսություն

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Ըստ այդմ, նախորդ շաբաթ կատարված շրջայցերի արդյունքում պարտավորությունները չկատարած 142 տնտեսվարող  ենթարկվել է վարչական պատասխանատվության: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել Երևանի ավագանու որոշմամբ սահմանված նորմերի պահպանման նկատմամբ խիստ հսկողությունը` հետամուտ լինելով օբյեկտներին հարակից տարածքների պատշաճ բարեկարգման ու կանաչապատման ապահովմանը:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ձեռնարկվել են ծանուցողական և հանրային իրազեկման անհրաժեշտ տարբեր միջոցառումներ: Հաշվի առնելով օրենդրության և Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջները՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ խստացնել հսկողությունը` բացառելու ապօրինի գործողությունները: 
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման և ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքների հետ կապված`բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են Արշակունյաց պողոտայի, <<Հաղթանակ>> զբոսայգու, <<Փարոս>> անտառպուրակի ոռոգման ցանցերի փորձարկման և Տերյան 62 հասցեում գտնվող պոմպակայանի վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի անտառային գոտիների վերականգնման աշխատանքների շրջանակում հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել <<Եռաբլուր>> պանթեոնի հարակից տարածքի և  <<Փարոս>> անտառպուրակի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հանձնարարվել է նաև անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մայրաքաղաքում ծառերի տապալման հնարավոր դեպքերը կանխելու և դրանք բացառելու ուղղությամբ:
Կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբերը նոր աշխատակիցներով համալրելու գործընթացին անդրադառնալով` զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կանաչապատման ձեռնարկություններ աշխատանքի են ընդունվել քաղաքապետարանի ծրագրով անօթևանների ժամանակավոր կացարանում բնակվող 6 անձինք: 
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են բազմաբնակարան բնակելի շենքերում հայտարարությունների ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Մայրաքաղաքի մարդաշատ վայրերում տեղադրված հայտարարությունների տախտակները որոշ անբարեխիղճ քաղաքացիների կողմից վնասելու դեպքերը կանխելու նպատակով հանձնարարվել է սահմանել հսկողություն և մեղավորներին օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մեկնարկած <<Ավելի մաքուր Երևան>> կարգախոսով ծրագրին անդրադառնալով՝ զեկուցվել է, որ  նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի <<Կարմիր բլուր>> արգելոցի տարածքում: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է նաև, որ այս շաբաթ ծրագրի շրջանակում մաքրման աշխատանքներ կիրականացվեն  <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play