Պաշտոնավարման տարիներին Հայաստանի մարդու իրավունքների<br /> պաշտպանին հաջողվել է չձուլվել իշխանական եւ ընդդիմադիր կողմերին<br />


Պաշտոնավարման տարիներին Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանին հաջողվել է չձուլվել իշխանական եւ ընդդիմադիր կողմերին

  • 02-02-2011 16:44:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թեեւ անցած 5 տարիների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին հաջողվել է չձուլվել իշխանական կամ ընդդիմադիր կողմի հետ, սակայն չի հաջողվել ամբողջությամբ փարատել կասկածներն այս առնչությամբ: Իր, ըստ ամենայնի վերջին, փետրվարի 2-ի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Պաշտպանն ի պատասխան հարցերից մեկի իրավապահ մարմինների «լուրջ ձախողում» որակեց այն, որ մինչեւ օրս չեն բացահայտվել 2008թ.-ի մարտի 1-2-ին սպանությունների դեպքերը: Ա.Հարությունյանի կարծիքով, իրավապահ մարմինները արել են օրենքով նախատեսված բոլոր գործողությունները, սակայն նա դժգոհ է, թե ինչպես են դա արել: Նախորդ օրը Ա.Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Կենտրոնական Ասիայում Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ ներկայիս պաշտոնում կպաշտոնավարի մինչեւ փետրվարի 11-ը:
Նոյյան տապան  -   Իրավունք