Երրորդ ամենամյա հայկական փառատոնը կայացավ Լոնդոնում


Երրորդ ամենամյա հայկական փառատոնը կայացավ Լոնդոնում

  • 15-07-2013 16:42:14   | Մեծ Բրիտանիա  |  Մշակույթ
Հուլիսի 14-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ երրորդ ամենամյա հայկական փառատոնը: Փառատոնը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
 
Փառատոնի բացմանը ելույթ ունեցան Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանաքը ու Լոնդոնի Քենսինգթոն եւ Չելսի թաղամասի փոխքաղաքապետ Սեմ Մքովերը։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, փառատոնի հարյուրավոր մասնակիցները վայելեցին հայկական երաժշտություն ու պարեր, համտեսեցին հայկական ճաշատեսակներ, ինչպես նաեւ մասնակցեցին տարբեր միջոցառումների։ Առանձին տաղավարներով ներկայացված էին մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ՝ այցելուներին տրամադրելով տեղակատվություն իրենց աշխատանքի, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ։

 

 

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play