Բագրատաշեն և Բավրա անցակետերի արդիականացմանն ուղղվելու է շուրջ 60 մլն եվրո


Բագրատաշեն և Բավրա անցակետերի արդիականացմանն ուղղվելու է շուրջ 60 մլն եվրո

  • 16-07-2013 12:25:58   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանում մեկնարկել է անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Ինչպես հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար qtը, այս տարվա հուլիսից Հայաստանում մեկնարկում է շուրջ 60 մլն եվրո արժողությամբ  ծրագիր, որն ուղղված է  Բագրատաշեն և Բավրա անցակետերի արդիականացմանը։ «Մենք հույս ունենք որակական  նոր մակարդակի հասցնել պետական սահմանային կառավարումը»,- ասաց նա։
 
ԱԱԽ քարտուղարը տեղեկացրեց նաեւ, որ արդեն պայմանագիր է ստորագրվել «Ռոսգրանիցա» գործակալության հետ, և ռուս գործընկերների հետ աշխատանքներ են տարվում Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանային կառավարումն արդիականացնելու ուղղությամբ, որն էլ, ըստ նրա,  հնարավորություն կտա մի կողմից ունենալ արդիական սահմաններ, գեղեցիկ շինություններ, մյուս կողմից՝ կլուծվեն բովանդակային խնդիրները՝ մասնավորապես, կապված կոռուպցիոն ռիսկերի հետ։
 
Նշվեց նաեւ,  որ Հայաստան-Վրաստան «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրմամբ անցում կկատարվի "ծառայությունների մատուցման ավելի քաղաքակիրթ եղանակի"։ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play