Նոր դերակատար հայաստանյան ուղևորափոխադրումների դաշտում՝ Էյր Արաբիա Ավիաընկերություն


Նոր դերակատար հայաստանյան ուղևորափոխադրումների դաշտում՝ Էյր Արաբիա Ավիաընկերություն

  • 16-07-2013 17:22:11   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Հուլիսի 16-ին, ժամը` 12:30-ին Էյր Արաբիա ավիաընկերությունը հրավիրել էր մամուլի ասուլիս, որը նվիրված էր Էյր Արաբիա ավիաընկերության կողմից դեպի Հայաստան իրականացվող չվերթների բացման ազդարարմանը: Ասուլիսը տեղի ունեցավ Ռոյալ Թուլիփ հյուրանոցի Պուչինի սրահում: 
Ասուլիսի բանախոսներն էին`
Հուսամ Րայդանը – Էյր Արաբիա ավիաընկերության Կորպորատիվ հաղորդակցությունների և Հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ
Րավինդրան Բհարաթան – Էյր Արաբիա ավիաընկերության ՌԴ, ԱՊՀ և Եվրոպա տարածաշրջանային ղեկավար:
Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրեցին չվերթների բացման և իրականացման հաճախականությունն ու ժամկետները, հնարավոր ուղղություններն ու ավիաընկերության կողմից վարվող գնային քաղաքականության սկզբունքները, քննարկեցին նոր ուղևորափոխադրողի հայաստանյան շուկա ներգրավման անհրաժեշտությունը և նրա կողմից ներկայացված առաջարկների առանձնահատկություններն ու բազմազանությունը:
Էյր Արաբիա ավիաընկերությունը Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում առաջին և ամենամեծ  փոխադրողն է, որն ուղևորներին է առաջարկում ամենմատչելի փոխադրումները:
Էյր Արաբիա ավիանկերությունը հայտարարում է դեպի Երևան չվերթների բացման մասին, որոնք կիրականացվեն սկսած սույն թվականի օգոստոսի 16-ից` շաբաթը երկու չվերթ հաճախականությամբ: 
Չվերթները կմեկնեն Շարժայի Միջազգային Օդանավակայանից երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 8:30` ժամանելով Զվարթնոց Միջազգային Օդանավակայան 11:15: 
Հետադարձ չվերթները տեղի կունենան նույն օրերին` Երևանից մեկնելով 12:35 և կժամանեն Շարժա 15:40 (տեղական ժամանակով):
Մինչև օգոստոսի 30-ը Երևան-Շարժա-Երևան  հետադարձ չվերթի արժեքը կկազմի 175 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Էյր Արաբիա ավիաընկերությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար պատրաստել էր հաճելի անակնկալ` 30% զեղչ լրագրողական փաստաթուղթ ներկայցնելու դեպքում: 
Բանախոսները փոխանցեցին նաև Էյր Արաբիա ավիաընկերության խմբի գլխավոր տնօրեն Ադել Ալիի ուղերձը` «Հայաստանը մեզ համար գրավիչ ուղղություն է, որը բարենպաստ է ինչպես զբոսաշրջության, այնպես էլ միջազգային գործարարության տեսանկյունից: Երևանը` ունենալով ռազմավարական դիրք, մշակութային մեծ խառնարան է, որը կհետաքրքրի աշխարհի ամենատարբեր ազգություններին: Երևանը լրացնում է Էյր Արաբիայի Արևմտյան Եվրոպայի ուղղության լայն ցանցը: Էյր Արաբիան առաջարկում է հայերին հարմարավետ երթուղիներ ողջ Հնդկական ենթամայրցամաքի, Մերձավոր Արևելքի և Լևանտական տարածաշրջանի տարածքներով»: 
Էյր Արաբիա ավիանկերությունը (ՀԲԸ) գրանցված է Դուբայի Ֆինանսական շուկայում: Այն սկսել է իր գործունեությունը 2003թ-ին: 
Տաս տարիների ընթացքում Էյր Արաբիային հաջողվեց ստեղծել յուրահատուկ բիզնես մոդել, որի շնորհիվ տեղական և տարածաշրջանի բնակչությանն է ընձեռվում քիչ գումարով շատ ճանապարհորդելու բացառիկ հնարավորություն: Շուկայի և հաճախորդների կարծիքների շարունակական վերլուծությունների միջոցով ավիաընկերությունը մշակել և առաջարկում է մի շարք լրացուցիչ ծառայություններ Էյր Արաբիան նախընտրած միլիոնավոր ուղևորներին:
Էյր Արաբիան մինչ օրս ընդհանուր հաշվով փոխադրել է 32 միլիոն ուղևոր և ավելի քան 1.4 միլիոն 2013թ-ի առաջին եռամսյակում:
Ներկայումս Էյր Արաբիա ավիանկերությունը ունի 33 A320 Էյրբաս ինքնաթիռ, որոնք  աշխարհի ամենավաճառվող ջեթլայներներն են և ճանաչված են որպես մեկ միջանցք ունեցող լավագույն օդանավեր: Օդանավերի բոլոր սրահները կահավորված են համաշխարհային կարգի հարմարավետ նստատեղերով:
Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Շարժայում, ՄԱԷ հիմնական բազայում, որտեղից սպասարկում է Ասիան, Եվրոպան և Հնդկական ենթամայրցամաքը: Շարժան`Էյր Արաբիայի գլխավոր բազան, Դուբայի հարևան քաղաքն է և Միացյալ Արաբական Էմիրությունների երրորդ խոշորագույն քաղաքը: Շարժան հայտնի է իր մշակույթով, թանգարաններով և բնական լողափներով: 1998թ-ին Շարժան UNESCO-ի կողմից ճանաչվել է «Արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաք»: 
 Ընկերությունն ունի նաև երկու այլ բազա Մարոկկոյում և Եգիպտոսում. ընդհանուր առմամբ իրականացնում է չվերթներ դեպի 86 քաղաք ողջ աշխարհում:
Էյր Արաբիան մրցանակակիր ավիաընկերություն է, որի նպատակն է առաջարկել հարմարավետություն, հուսալիություն և լավագույն արժեք դրամի դիմաց: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.airarabia.com:
 
Հարցերի կամ մանրամասների հետ ծանոթանալու համար կարող եք կապ հաստատել` 
«ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» PR ընկերություն 
Միջազգային նախագծերի ղեկավար՝  Տաթևիկ Սիմոնյան  
Հեռ.՝ + 374 10 500 561, + 374 99 88 00 23
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play