Կառավարությունում այսօր ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունները


Կառավարությունում այսօր ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունները

  • 16-07-2013 19:04:52   | Հայաստան  |  Տնտեսություն

Կառավարությունում այսօր մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2013 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ սփյուռքի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության և ՀՀ բնապահպանության նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը: Գերատեսչությունների ղեկավարները վարչապետին զեկուցել են ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրների կատարման  և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2013 թ. առաջին կիսամյակում գերատեսչություններին տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play