Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան


Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան

  • 17-07-2013 13:28:55   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջան:
Ծմակահող գյուղում Բակո Սահակյանը հանդիպել է <<Ֆիզիկական եւ կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ>> ամառային դպրոց-սեմինարին մասնակցող ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ:
Ողջունելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների նշանակությունը գիտության, կրթության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսանկյուններից՝ հավելելով, որ աշխարհահռչակ ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի ծննդավայրում գիտական այսպիսի հավաքների անցկացումը խորհրդանշական է:
Այնուհետեւ Արցախի Հանրապետության Նախագահն այցելել է Քոլատակ գյուղում ԼՂՀ սպորտային զբոսաշրջության ֆեդերացիայի եւ <<Ապագա սերունդներ>> հիմնադրամի կողմից կազմակերպված ամառային ճամբար եւ հանդիպել այնտեղ իրենց հանգիստն անցկացնող մարզիկների ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Բակո Սահակյանը պահանջված է համարել սպորտային զբոսաշրջության զարգացումը մեր հանրապետությունում՝ նշելով, որ այն պետք է դառնա զբոսաշրջության կարեւորագույն ուղղություններից մեկը:
Երկու ճամբարներում էլ ջերմ եւ անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ժամանակ երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play