Կառավարությունում շարունակվել է ևս վեց պետական կառավարման մարմնի 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունների քննարկումը


Կառավարությունում շարունակվել է ևս վեց պետական կառավարման մարմնի 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունների քննարկումը

  • 17-07-2013 14:32:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը զեկուցել են հաշվետու տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին: ՀՀ կառավարության անդամները և ՀՀ ԿԱ մարմինների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրների կատարման և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Անդրադարձ է արվել նաև նշված ժամանակահատվածում գերատեսչություններին տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, քննարկման ընթացքում վարչապետ Սարգսյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play