Մայրաքաղաքի վերաբերյալ մատուցվող տեղեկատվությանը զբոսաշրջիկները ծանոթանում են 6 լեզվով


Մայրաքաղաքի վերաբերյալ մատուցվող տեղեկատվությանը զբոսաշրջիկները ծանոթանում են 6 լեզվով

  • 17-07-2013 16:21:27   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում <<Երևան սիթի տուր>> ծրագրի միջոցով 2013 թվականի մայիսից մինչև հուլիսի 15-ն  ընկած ժամանակահատվածում Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվել է շուրջ 1400 զբոսաշրջիկ: Ի դեպ, այս տարի <<Երևան սիթի տուր>>-ը աշխատանքն սկսել է մայիսի 1-ից: 


Միայն հունիսի ընթացքում զբոսաշրջային երթուղու ավտոբուսներով շրջել և մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններին ու տեսարժան վայրերին ծանոթացել են 450 անձինք: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը 411 էր: 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ ծրագրից օգտվողների զգալի մասը օտարերկրյա զբոսաշրջիկներն են: <<Երևան սիթի տուր>>-ը նաև սփյուռքահայ և  ՀՀ մարզերից Երևան այցելած շատ մարդկանց զբոսաշրջային քարտեզում է:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շուրջ 2 ժամ տևողությամբ մայրաքաղաքային էքսկուրսն ընդգրկում է 8 կանգառ: Մայրաքաղաքի վերաբերյալ մատուցվող տեղեկատվությանը զբոսաշրջիկները ծանոթանում են  6 լեզվով: 
Երևան այցելել պատրաստվող և արդեն իսկ մայրաքաղաք այցելած բոլոր այն անձինք, ովքեր ցանկություն ունեն շրջել<<Երևան սիթի տուր>> ծրագրի ավտոբուսներով, առավել մանրամասն տեղեկատվություն այդ մասին կարող են ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

 

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play