Եվրոպական հանձնաժողովը տրամադրել է 157,724 եվրո աջակցություն՝ Հայաստանի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժածներին


Եվրոպական հանձնաժողովը տրամադրել է 157,724 եվրո աջակցություն՝ Հայաստանի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժածներին

  • 17-07-2013 16:30:46   | Արմավիրի մարզ  |  Տնտեսություն

Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թ.-ի մայիսի 12-ից 17-ին տեղած կարկտահարությունը գրեթե ամբողջովին վնասել է մարզի գյուղերի մեծ մասի բերքը:  Կարկտահարությունը վնաս է հասցրել 46 գյուղերի և 12.800 տնտեսությունների՝ ամբողջովին վնասելով 14 գյուղերի  7.131 տնտեսությունների բերքը: 
 
Եվրոպական հանձնաժողովի տրամադրած աջակցությունը կազմում է 157,724 եվրո, որի շրջանակներում շուրջ 4000 տուժածներ կստանան սնունդ և հիգիենայի հիմնական միջոցներ: Օգնությունը կտրամադրվի Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամի կողմից:
 
Հիմնական տեղեկություններ 
 
Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է համաձայնագիր Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամին (ՄՕԱՀ)  մարդասիրական նպատակներով 3 մլն. եվրո նվիրատվություն  տրամադրելու վերաբերյալ: Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամը   ֆինանսական օգնություն  է տրամադրամուն փոքր ծավալի աղետների դեպքում, որոնք չենք ունենում  համաշխարհային արձագանք: 
Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամը հիմնադրվել է 1985թ.-ին` միջազգային դոնոր կազմակերպությունների ներդրումներով: 
 
Աղետներին անհապաղ ֆինանսավկան օգնություն անհրաժեշտության դեպքում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների ազգային կազմակերպությունը դիմում է Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամին: Փոքրածավալ աղետների օգնության համար Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների ազգային կազմակերպությունը դրամաշնորհ է տրամադրում հիմնադրամից, որը կարող է համալրվել դոնորների կողմից: 
 
Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների և Եվրոպական հանձնաժողովի միջև նվիրատվություն տրամադրելու մասին համաձայնագիրը հնարավորություն է տալիս վերջինին ընդհանուրը մինչև 3 միլիոն եվրոյով լրացնել հիմնադրամի նախապես համաձայնեցված՝  հունամիտար օգնություն տրամադրելու մանդատին համահունչ ծախսերը: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play