Միջմարզային և միջպետական երթուղիներում փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել


Միջմարզային և միջպետական երթուղիներում փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել

  • 18-07-2013 16:26:01   | Հայաստան  |  Տնտեսություն

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Ուստի, ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել  Երևանի քաղաքապետարան։
Միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխության թույլտվությունը տալիս է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։
Նախարարության իրավասության տակ է գտնվում միջմարզային և միջպետական 158 միկրոավտոբուսային և 74 ավտոբուսային երթուղիներ։
Այս բոլոր երթուղիներում նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովն առանձին-առանձին ուսումնասիրում է ուղեվարձի վրա գազի թանկացման ազդեցությունը։ Արդեն իսկ պարզ է, որ կլինեն երթուղիներ, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի։
 Հանձնաժողովի կողմից  ուսումնասիրությունների ավարտից հետո նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջմարզային և միջպետական երթուղիներում  փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել։
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play