Թարգմանչի աջակցությամբ հեռախոսազրույցի համաժամանակյա (սինքրոն) թարգմանության ծառայություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից


Թարգմանչի աջակցությամբ հեռախոսազրույցի համաժամանակյա (սինքրոն) թարգմանության ծառայություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից

  • 18-07-2013 18:17:18   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար լեզվի չիմացությունն այլևս խնդիր չէ հաղորդակցվելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն, առաջինը Հայաստանի բջջային օպերատորներից, առաջարկում է թարգմանչի աջակցությամբ հեռախոսազրույցի համաժամանակյա (սինքրոն) թարգմանության ծառայություն նրանց համար, ում անհրաժեշտ է զրուցել օտարերկրացու հետ: 
 
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կոնֆերանս զանգի միջոցով զանգահարել 090000025 պրեմիում համարին և ապա՝ զրուցակցին: Բաժանորդին կտրվի լեզվի ընտրության հնարավորություն, որից հետո զրուցակիցները կարող են խոսել, իսկ մասնագետ-թարգմանիչը նրանցից յուրաքանչյուրի ասածը կթարգմանի մյուսի համար: Ներկայումս իրականացվում է թարգմանություն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, իտալերեն և արաբերեն լեզուներով: Ծառայությունը նախատեսված է թե օտարերկրացիների, և թե նրանց համար, ովքեր ունեն թարգմանության կարիք: Ծառայությունը հասանելի է միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին: Ծառայությունը տրամադրվում է 500 դրամ/րոպե սակագնով:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը վստահ է, որ բաժանորդներին տարբեր լեզուներով հաղորդակցվելու հնարավորության ընձեռումը արդյունավետ գործող Զանգերի կենտրոնի առանցքային բաղադրիչներից է:
 
Նոր նախաձեռնությունը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու Հայաստանը զբոսաշրջության առավել գրավիչ ուղղություն դարձնելուն:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play