Հայ և ուկրաինացի ուսանողների միջև տեղի կունենա փորձի փոխանակում


Հայ և ուկրաինացի ուսանողների միջև տեղի կունենա փորձի փոխանակում

  • 19-07-2013 13:48:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 19-29-ը բուհի տարբեր ֆակուլտետների 10 ուսանողներ կմասնակցեն «Ուսանողների փոխանակություն» ծրագրին։ Հայ երիտասարդները կմեկնեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ տեղի կունենա փորձի փոխանակում հայկական պետական մանկավարժական և Մ. Դրագոմանովի անվան Կիևի ազգային մանկավարժական համալսարանների ուսանողների միջև։ Հայաստանցի երիտասարդները կծանոթանան Ուկրաինայի կրթական համակարգին, կապեր կհաստատեն Կիևում գործող երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների հետ։
 
 
 
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112
E-mail: press@heh.am
http://heh.am/
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play