Հարավկովկասյան երկաթուղու համար կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցման հարցը.Վիկտոր Ռեբեցը


Հարավկովկասյան երկաթուղու համար կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցման հարցը.Վիկտոր Ռեբեցը

  • 19-07-2013 14:55:27   | Հայաստան  |  Տնտեսություն

Հուլիսի 15-17-ը Չիտայում անցել է Ռուսաստանի երկաթուղիների պետերի IX ասսամբլեյան, որին «ՌԵ» ԲԲԸ նախագահի գլխավորությամբ մասնակցել են ընկերության բարձրաստիճան ղեկավարնրըն ու երկաթուղիների տնօրենները:
Հարավկովկասյան երկաթուղին ներկայացրեց գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
Ֆորումի նպատակն էր «Ռուսական Երկաթուղիներ» ԲԲԸ հոլդինգի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, կադրային և սոցիալական քաղաքականության, ինչպես նաև անվտանգության ապահովման ու ՌԵ ցանցում փոխադևման գործընթացի հուսալիության քննարկումը:
Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրության արժանացան պետական-մասնավոր համագործակցության, ներդրումների ներգրավվման, ինչպես նաև երկաթուղիների միջև բազմակողմանի հաղորդակցման հարցերը: Վերջինս, ըստ Վ. Ռեբեցի, շատ կարևոր է Հարավկովկասյան երկաթուղու համար՝ հատկապես Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցման հնարավորության հարցի ակտիվացման համատեքստում:   
Ֆորումի շրջանակներում պատվիրակները մասնակցեցին Բայկալյան երկաթուղու ճարտարագիտական-կրթական համալիրի բացման արարողությունը, ինչպես նաև «Կռիմսկայա» կայարանում Նիկոլայ հրաշագործի եկեղեցու բացման պատարագին:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play