Մայրաքաղաքում նորոգվում է 50-ից ավելի մշակութային, ուսումնական և այլ հաստատություններ


Մայրաքաղաքում նորոգվում է 50-ից ավելի մշակութային, ուսումնական և այլ հաստատություններ

  • 22-07-2013 15:34:00   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։ 
Տարեկան ծրագրում ներառված հաստատությունները որոշվել են ըստ նորոգման անհրաժեշտության գնահատման առաջնայնության, որի շրջանակում առաջնահերթությունը տրվել է նախ տանիքների, ապա կոյուղագծերի և սանհանգույցների անհապաղ նորոգման խնդիրներ ունեցողներին։ Ըստ այդմ սահմանված չափորոշիչներով ծրագրում ընդգրկվել են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության 16 գրադարաններ։
Մշակութային և առողջապահական մի շարք հիմնարկությունների շենքերի ջեռուցման աշխատանքների կազմակերպման շրջանակում իրականացվում են նաև նոր լուսամուտների, դռների տեղադրման և ջերմամեկուսացման այլ աշխատանքներ, ինչպես նաև ջեռուցման համակարգերի անցկացման ու ընդլայնման ներքին հարդարման աշխատանքներ։ Ի դեպ, ջեռուցման ծրագրում ներառվել են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Կ. Դեմիրճյանի անվան թանգարանը։ 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների նորոգման 2013 թվականի տարեկան ծրագրում ընդգրկված են նաև 4 երաժշտական դպրոցներ, 2 պոլիկլինիկաներ, 2 մշակութային օբյեկտներ՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և Նոր Նորք մշակույթի կենտրոնի շենքերը։ 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play