Նոր նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները մայրաքաղաքում շարունակվում են


Նոր նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները մայրաքաղաքում շարունակվում են

  • 22-07-2013 17:33:39   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվում են <<ԵՐԵՎԱՆ>> նշագրմամբ նոր հարմարավետ նստարաններ: 


Երևանի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գործընթացը ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: 
2013թ. տարեսկզբից մինչ օրս մայրաքաղաքում արդեն իսկ տեղադրվել են շուրջ 550 նստարաններ: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  դրան զուգահեռ, ծրագրի շրջանակում մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում շարունակվում են նաև նոր աղբամանների տեղադրման աշխատանքները:  Ըստ այդմ, նույն ժամանակահատվածում արդեն իսկ տեղադրվել են նաև շուրջ 260  աղբամաններ: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play