Մայրաքաղաքի մայթերի բարեկարգման 2013թ. ծրագիրն ավարտվել է


Մայրաքաղաքի մայթերի բարեկարգման 2013թ. ծրագիրն ավարտվել է

  • 23-07-2013 17:09:11   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երևանի բոլոր վարչական շրջաններում: 
Ընդհանուր առմամբ 2013թ. առաջին կիսամյակում մայրաքաղաքի բակային տարածքներում ընթացող բարեկարգման ու խաղային ատրակցիոններով կահավորման աշխատանքներին զուգահեռ, նաև 431398 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: 


Դրան զուգահեռ լայն թափով շարունակվում է նաև մայրաքաղաքի ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման գործընթացը: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրերով 475075 քմ փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են,  որ արդեն ամբողջությամբ ավարտվել են տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 50 հազար քմ մայթերի բարեկարգման աշխատանքները: 
Ասֆալտբետոնե ծածկույթի խնամքն ու պահպանությունը ճիշտ կազմակերպելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են նաև փողոցների ճաքալցման աշխատանքները: 

 

 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play