Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին


Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին

  • 23-07-2013 17:15:47   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին: Նախարարն ընգծել է ՊԳԿ-ի Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական 6 ծրագրերի արդյունավետությունը և հույս հայտնել, որ տեխնիկական պատճառներով հետաձգված սպանդանոցների արդիականացման ծրագիրը հաջորդ տարի կներառվի ծրագրում:
 
 Սերգո Կարապետյանը շեշտել է կազմակերպության տեխնիկական աջակցմամբ իրականացված ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանման ծրագիրը՝ առաջարկելով քննարկել նաև խաղողի գենետիկ ռեսուրսների օգտագործման և պահպանման նախագծի հնարավորությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և հավաստիացնելով, որ պատրաստ է հնարավորինս նպաստել ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի իրականացմանը՝ պարոն Ալոնզին զրուցակցին հայտնել է, որ առիթ է ունեցել լինել իրենց օժանդակությամբ ստեղծված ծիրանի այգում և տնկել իր ծիրանենին: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին ներկայացրել է ծիրանի թանգարան հիմնելու գաղափարը՝ նշելով, որ ծիրանի հայրենիք Հայաստանում նրա գոյությունը խորհրդանշական կլինի:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play